Ամենաանհաշտ թիմը. «Յուվենտուսը» նոր ռեկորդ սահմանեց
30/01/2017 11:39
Նմանատիպ
Իտալիայի առաջնության 22-րդ տուրում «Սասուոլոյի» նկատմամբ տոնած արտագնա հաղթանակի (2:0) շնորհիվ «Յուվենտուսն» անսովոր ռեկորդ է սահմանել:
Ա Սերիայում «Ծեր սինյորան» 33-րդ անընդմեջ խաղում ոչ-ոքի արդյունք չի գրանցել, ինչը նոր ռեկորդ է,- հայտնում է «Gracenote»-ն: Նախորդ ռեկորդը պատկանում էր «Կոմոյին» և գրանցվել էր1950-51 թվականներին:
Վերջին անգամ թուրինցիները խաղաղ ելքով են ավարտել 2016 թվականի փետրվարի 2-ին «Բոլոնիայի» հետ կայացած արտագնա խաղը (0:0): Դրանից հետո անցկացրած 33 մրցավեճերում տոնել են 28 հաղթանակ և 5 պարտություն կրել:
Վերջերս Մասիմիլիանո Ալեգրիի թիմը նաև տնային անընդմեջ հաղթանակների Ա Սերիայի ռեկորդակիր էր դարձել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում