ATP. Ֆեդերերը վերադարձավ թոփ-10, Նադալը՝ լավագույն վեցնյակ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը: Վերջին 2 շաբաթվա ընթացքում կայացած Ավստրալիայի Բաց առաջնության արդյունքները զգալի փոփոխություններ են առաջացրել լավագույնների ցուցակում:

Ռոջեր Ֆեդերերը, ով վնասվածքի պատճառով կես տարի բաց թողել նահանջել էր 17-րդ հորիզոնական, Ավստրալիայում չեմպիոն դառնալու շնորհիվ բարձրացել է 10-րդ տեղ:

Եզրափակիչ հասած Ռաֆայել Նադալը բարձրացել է 6-րդ տեղ: Նախկինում նա 9-րդն էր: Լավագույն եռյակից դուրս է մնացել Միլոշ Ռաոնիչը, ում փոխարինել է Ստեն Վավրինկան:

Մելբուրնում խիստ անհաջող հանդես եկած և մեկնարկային փուլերում մրցաշարը լքած աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը և նրա հիմնական հետապնդող Նովակ Ջոկովիչը պահպանել են իրենց դիրքերը:

37 տեղով առաջադիմել է Դենիս Իստոմինը, ով պարտության էր մատնել Նովակ Ջոկովիչին, և այժմ 80-րդն է: Ահռելի առաջընթաց է գրանցել նաև հարավկորեացի Հեն Չոնը: Նա 105-րդ տեղում էր, իսկ այժմ 73-րդն է:

Լավագույն տասնյակը.

1 (1) Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա) 11540 վարկանիշային միավոր

2 (2) Նովակ Ջոկովիչ (Սերբիա) 9825

3 (4) Ստեն Վավրինկա (Շվեյցարիա) 5695

4 (3) Միլոշ Ռաոնիչ (Կանադա) 4930

5 (5) Կեի Նիսիկորի (Ճապոնիա) 4830

6 (9) Ռաֆայել Նադալ (Իսպանիա) 4385

7 (7) Մարին Չիլիչ (Խորվաթիա) 3560

8 (8) Դոմինիկ Տիմ (Ավստրիա) 3505

9 (6) Գաել Մոնֆիս (Ֆրանսիա) 3445

10 (17) Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) 3260

Հետևեք մեզ նաև Telegram-ում