Վենգեր․ Քննադատները կցանկանային ինձ բանտ նստեցնել

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր մեկնաբանությունն է տվել չորսխաղյա որակազրկման վերաբերյալ։

-Ովքեր ինձ չեն սիրում, ցանկացած որակազրկում մեղմ են համարում։ Այդ մարդիկ կցանկանային ինձ ձմռան ցրտին, առանց հագուստի բանտ նստեցնել՝ չնայած քննադատներս անգամ դա կարող էին մեղմ պատիժ համարել։

Ես դեռևս «Բերնլիի» հետ խաղից հետո խոսել եմ տեղի ունեցածի մասին, ներողություն եմ խնդրել։ Եկեք նորից նույն խոսքերը չկրկնեմ։ Ֆուտբոլային ասոցիացիան որոշել է ինձ որակազրկել, իսկ ես որոշել եմ չբողոքարկել։ Այս թեման անընդհատ քննարկելու իմաստ չկա,- ֆրանսիացի մասնագետի խոսքը փոխանցում է «Sky Sports»-ը։

Հիշեցնենք, որ Վենգերի որակազրկման պատճառը Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի՝ «Բերնլիի» հետ խաղում (2:1) գլխավոր մրցավար Ջոնաթան Մոսին վիրավորելը և մրցավարի օգնական Էնթոնի Թեյլորին վիրավորելն ու հրելն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում