WTA. Սերենա Ուիլյամսը վերադարձավ առաջին հորիզոնական

Ավստրալիայի Բաց առաջնության արդյունքներով պրոֆեսիոնալ թենիսիստուհիների վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում տեղի են ունեցել փոփոխություններ։

Ավստրալիայում չեմպիոնական տիտղոսը նվաճած Սերենա Ուիլյամսը վերադարձել է առաջին հորիզոնական։ Կառոլինա Պլիշկովան դարձել է աշխարհի երրորդ ռակետը, Դոմինիկա Ցիբուլկովան բարձրացել է հինգերորդ հորիզոնական, Սվետլանա Կուզնեցովան՝ ութերորդ։

WTA վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը հունվարի 30-ի դրությամբ

1 (2). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ) — 7780 վարկանիշային միավոր
2 (1). Անժելիկա Կերբեր (Գերմանիա) — 7115
3 (5). Կառոլինա Պլիշկովա (Չեխիա) — 5270
4 (4). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) — 5073
5 (6). Դոմինիկա Ցիբուլկովա (Սլովակիա) — 4985
6 (3). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան) — 4915
7 (7). Գարբինյե Մուգուրուսա (Իսպանիա) — 4720
8 (10). Սվետլանա Կուզնեցովա (Ռուսաստան) — 3915
9 (8). Մեդիսոն Քիս (ԱՄՆ) — 3897
10 (9). Յոհանա Կոնտա (Մեծ Բրիտանիա) — 3705։

Հետևեք մեզ նաև Telegram-ում