«Լաս Պալմասի» նախագահ․ Ֆինանսական տեսանկյունից Խեսեն տուժելու է մեր ակումբին միանալու համար

«Լաս Պալմասի» նախագահ Միգել Անխել Ռամիրեսը հաստատել է, որ նախքան տրանսֆերային պատուհանի փակումը «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Խեսեն կմիանա իսպանական ակումբին։

-Բանակցությունները գրեթե ավարտված են։ Կողմերը համաձայնություն են ձեռք բերել։ Վաղը Խեսեն կներկայացվի որպես մեր թիմի ֆուտբոլիստ։ Ֆինանսական տեսանկյունից Խեսեն տուժելու է մեր ակումբին միանալու համար, բայց մենք չենք կարող որոշակի սահմաններից այն կողմ անցնել։ «Լաս Պալմասի» առանջնային նպատակը Խեսեի տրանսֆերն էր։ Հաջողվեց,- Անխել Ռամիրեսի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Խեսեն վարձավճարով է հանդես գալու «Լաս Պալմասում»։ Հիշեցնենք, որ Խեսեն ընթացիկ մրցաշրջանից մեկնարկից առաջ է «Ռեալից» տեղափոխվել «Պարի Սեն Ժերմեն», որի կազմում մասնակցել է ընդամենը 10 խաղի և խփել 1 գոլ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում