Ռիվալդոն «Բարսելոնա Բ»-ին տուգանային հարվածներ իրացնելու դաս է տվել (տեսանյութ)

Աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստ Ռիվալդոն «Բարսելոնա» վերադառնալուց հետո սկսել է ակումբին օգնելու աշխատանքնեը:

Կատալոնացիների դեսպանը դարձած բրազիլացին ընդունել է «Բարսելոնա Բ»-ի ֆուտբոլիստներին տուգանային հարվածների գաղտնիքներին ծանոթացնելու առաջարկը:

«Կապտանռնագույնների» երկրորդ թիմի մարզիչն է Խերարդ Լոպեսը, ում հետ 44-ամյա նախկին ֆուտբոլիստը խաղացել է 2000-2002 թվականներին, իսկ դարպասապահների մարզիչն է Կարլես Բուսկետսը (Սերխիո Բուսկետսի հայրը), որի հետ Ռիվալդոն «Բարսելոնայում» է հանդես եկել 1997-1999 թվականների ընթացքում:

Վերջին 30 տարում Ռիվալդոն աշխարհի լավագույն տուգանային հարվածներ իրացնող ֆուտբոլիստներից մեկն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում