«Յուվենտուսը» գնել է մրցաշրջանի լավագույն խաբքերից մեկը կատարած ֆուտբոլիստին (տեսանյութ)

«Ասկոլիի» եզրային հարձակվող Ռիկարդո Օրսոլինին տեղափոխվել է «Յուվենտուս»:

Թուրինցիներն իրենց պաշտոնական կայքի միջոցով հայտարարել են, որ 20-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարելու են 6 միլիոն եվրո: Եվս 4 միլիոն նախատեսված է որպես հնարավոր բոնուս:

Օրսոլինին «Յուվենտուսի» հետ 4,5 տարվա պայմանագիր է կնքել: Իտալացին լայն ճանաչում ձեռք բերեց հունվարի սկզբին, երբ Սերիա Բ-ի «Տերնանայի» հետ խաղում նրա տպավորիչ դրիբլինգի տեսանյութը տարածվեց ամբողջ աշխարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում