«Սաբալանի գավաթ»․ Հովհաննես Գաբուզյանը կես միավորով է զիջում առաջատարին

Իրանում շարունակվում է «Սաբալանի գավաթ 2017» միջազգային մրցաշարը: Կայացել են նախատեսված ինը տուրերից հինգի պարտիաները:

Հայաստանի ներկայացուցիչներից Հովհաննես Գաբուզյանը 5 հնարավորից վաստակել է 4 միավոր և մրցաշարի առաջատար Օլեգ Կորնեևից հետ է մնում կես միավորով:

Հրայր Սիմոնյանը, Մամիկոն Ղարիբյանն ու Սեդրակ Մաթևոսյանը վաստակել են 3-ական միավոր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում