Սերգեյ Միքայելյանը՝ ձմեռային ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր

Դահուկորդ Սերգեյ Միքայելյանը (անձնական մարզիչ՝ Արթուր Միքայելյան) դարձել է 2017 թվականի ձմեռային ունիվերսիադայի բրոնզե մեդալակիր: Ազատ ոճ 10 կմ մրցաձևում մեր մարզիկը 27.04 արդյունքով դարձել է երրորդը: Նախորդ օրը Ս. Միքայելյանը դասական ոճ 10 կմ մրցաձևում գրանցել էր չորրորդ արդյունքը։

28-րդ ձմեռային ունիվերսիադան մեկնարկել է հունվարի 29-ին և կավարտվի փետրվարի 8-ին։ Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող ունիվերսիադային մասնակցում են 57 երկրների շուրջ 2000 մարզիկներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում