Մեկնարկել է «Ալաշկերտի» արտագնա հավաքը

«Ալաշկերտի» ֆուտբոլային պատվիրակությունը մեկնել է Անթալիա:  

Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ Անթալիայի հավաքին մասնակցում են 24 ֆուտբոլիստներ, այդ թվում երկու լեգեոներ՝ իրանցի 23-ամյա կիսապաշտպան Արշիա Ջաբբարին և սերբ 26-ամյա պաշտպան Դանիել Ստոյկովիչը: Անթալիայում «Ալաշկերտին» կմիանան ևս երկու լեգեոներներ՝ բրազիլացի 26-ամյա հարձակվող Վալդիր Դա Սիլվա Ֆիլյոն և սերբ 23-ամյա պաշտպան Ուրոշ Նենադովիչը:

Հիշեցնենք, որ Անթալիայում մարզումներին զուգընթաց «Ալաշկերտը» կանցկացնի չորս ստուգողական հանդիպում, իսկ Երևան կվերադառնա փետրվարի 13-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում