«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահը տեղափոխվեց «Օսասունա»

«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Սալվատորե Սիրիգուն, ով 2016-17թթ․ մրցաշրջանի առաջին հատվածը վարձավճարով անցկացրեց «Սևիլյայում», տեղափոխվել է «Օսասունա»։ Սիրիգուն «Օսասունայում» ևս կխաղա վարձավճարով, պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Սալվատորե Սիրիգուի տրանսֆերային իրավունքները «Պարի Սեն Ժերմենին» պատկանում են 2011 թվականից, փարիզյան ակումբի հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2018 թվականը։ «Սևիլյայում» Սիրիգուն ընդամենը 2 հանդիպման է մասնակցել, ինչի պատճառով էլ «Պարի Սեն Ժերմենը» դադարեցրել է վարձակալությունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում