Հայտնի են Ռիբերիի ապաքինման ժամկետները

«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին թիմի հերթական մարզման ընթացքում ազդրի վնասվածք է ստացել։

Գերմանական լրատվամիջոցները տեղեկատվություն հրապարակեցին, որ մյունխենցիների առանցքային ֆուտբոլիստներից մեկը բաց է թողնելու 4 շաբաթ, սակայն «Բավարիայի» մամուլի ծառայությունն այլ հայտարարություն է հրապարակել։

«Երեքշաբթի Ֆրանկը ստիպված ընդհատեց մարզումն ազդրի ձգվածության պատճառով։ 33-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի մոտ 2 շաբաթ»,- ասվում է «Բավարիայի» պաշտոնական հայտարարության մեջ։

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ֆրանկ Ռիբերին բոլոր մրցաշարերում միասին մասնակցել է 18 հանդիպման, խփել է 2 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում