«Արսենալը» սեփական հարկի տակ պարտվեց «Ուոտֆորդին» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Արսենալը» սեփական հարկի տակ պարտվեց 1։2 հաշվով «Ուոտֆորդին»։

«Զինագործներն» առաջին խաղակեսը լիովին ձախողեցին և՛ պաշտպանությունում, և՛ հարձակման գծում, ինչի արդյունքում ընդմիջման գնացին 0։2 հաշվի պայմաններում։ 10-րդ րոպեին հաշիվը բացեց Յունես Կաբուլը, իսկ 3 րոպե անց աչքի ընկավ Տրոյ Դինին։ Երկրորդ կեսում «Արսենալին» հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը․ 58-րդ րոպեին աչքի ընկավ Ալեքս Իվոբին։

Այս հաղթանակից հետո «Ուոտֆորդն» ունի 27 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը, իսկ «Արսենալը» մնաց 47 միավորով՝ դեռևս երրորդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր

«Արսենալ» – «Ուոտֆորդ»՝ 1։2
Գոլերը՝ Իվոբի 58՛ – Կաբուլ 10՛, Դինի 13՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում