«Լիվերպուլն» ու «Չելսին» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի կենտրոնական խաղում «Լիվերպուլն» «Էնֆիլդում» հյուրընկալեց առաջատար «Չելսիին», հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։

Առաջին խաղակեսն անցավ հյուրերի նկատելի առավելությամբ․ Անտոնիո Կոնտեի սաները, ինչպես սպասվում էր, հուսալի էին պաշտպանությունում և վտանգավոր՝ հակագրոհների ժամանակ։ Այդուհանդերձ, հաշիվը բացվեց տուգանային հարվածից․ 25-րդ րոպեին հրաշալի գոլի հեղինակ դարձավ Դավիդ Լուիսը։

«Լիվերպուլը» պատասխան գոլը խփեց երկրորդ կեսի մեկնարկում․ 57-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ Ժորժինյո Վեյնալդումը։ 76-րդ րոպեին «ազնվականները» հաշվի մեջ առաջ անցնելու հիանալի հնարավորություն ունեին, սակայն Դիեգո Կոստան չկարողացավ դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը։

Այս խաղից հետո «Չելսին» ունի 56 միավոր և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Լիվերպուլը» 46 միավորով եզրափակում է լավագույն քառյակը։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 23-րդ տուր

«Լիվերպուլ» – «Չելսի»՝ 1։1
Գոլերը՝ Վեյնալդում 57՛ – Լուիս 25՛
Չիրացրած 11-մետրանոց՝ Կոստա 76՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում