Իտալիայի գավաթ․ «Լացիոն» հաղթեց «Ինտերին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)

Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլում «Ինտերը» հյուրընկալեց «Լացիոյին», 1։2 հաշվով պարտություն կրեց և զրկվեց պայքարը շարունակելու հնարավորությունից։

Հռոմեական թիմի կազմում գոլերով աչքի ընկան Ֆելիպո Անդերսոնը և Լուկաս Բիլյան, իսկ «Ինտերից»՝ Մարսելո Բրոզովիչը։ Թիմերը խաղն ավարտեցին 10-ական ֆուտբոլիստով․ 55-րդ րոպեին հեռացվեց Միրանդան, 76-րդ րոպեին՝ Շտեֆան Ռադուն։

Կիսաեզրափակչում «Լացիոն» խաղալու է «Ռոմա»-«Չեզենա» զույգի հաղթողի հետ։

Իտալիայի գավաթ, 1/4 եզրափակիչ

«Ինտեր» – «Լացիո»՝ 1։2
Գոլերը՝ Բրոզովիչ 84՛ – Անդերսոն 20՛, Բիլյա 56՛ / 11-մետրանոց
Հեռացումներ՝ Միրանդա 55՛ – Ռադու 76՛

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում