«Սաբալանի գավաթ»․ հայ շախմատիստների արդյունքները

Իրանում շարունակվում է «Սաբալանի գավաթ-2017» մրցաշարը, որի շրջանակներում երեկ կայացան 6-րդ տուրի հանդիպումները։

Հայաստանի ներկայացուցիչներից Հրայր Սիմոնյանն ու Մամիկոն Ղարիբյանը այս տուրում հաղթանակներ տարան, իսկ Սեդրակ Մաթևոսյանն ու Հովհաննես Գաբուզյանը ոչ-ոքի խաղացին։

Վերջինս 4․5 միավորով կիսում է 2-5-րդ տեղերը՝ ընդամենը 0․5 միավորով ետ մնալով միանձնյա առաջատարից։ Մամիկոն Ղարիբյանն ու Հրայր Սիմոնյանը 4 միավորով համապատասխանաբար 7-րդ և 9-րդ տեղում են, իսկ Սեդրակ Մաթևոսյանը 3,5 միավորով 20-րդն է։

«Սաբալանի գավաթ-2017» մրցաշարը բաղկացած է 11 տուրից։ Այսօր տեղի կունենան 7-րդ տուրի հանդիպումները։։

Հետևեք մեզ նաև Telegram-ում