Պաշտոնական. Մամադու Սախոն հեռացել է «Լիվերպուլից»

Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին րոպեներին «Լիվերպուլն» ու «Քրիսթալ Փելասը» հասցրել են ձևակերպել պաշտպան Մամադու Սախոյի վարձակալությունը:

Լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ նրանք մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը վարձակալել են ֆրանսիացուն: «Քրիսթալ Փելասում» Սախոն շաբաթական ստանալու է 105 հազար ֆունտ:

26-ամյա ֆուտբոլիստը մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ կոնֆլիկտի պատճառով ընթացիկ մրցաշրջանում ոչ մի խաղի չի մասնակցել:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում