Օբամեյանգ. Նոր խաղամակարդակի հասնելու համար պետք է ամռանը հեռանամ «Բորուսսիայից»

Դորտմունդի «Բորուսսիայի» հարձակվող Պյեր Էմրիկ Օբամեյանգը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ գերմանական ակումբից:

«Եթե ցանկանում եմ նոր խաղամակարդակի հասնել, հարկավոր է ամռանը փոխել ակումբը: Նախկինի պես երազում եմ «Ռեալ» տեղափոխվելու մասին, բայց այդ թեմայի շուրջ չափազանց մեծ աղմուկ է բարձրացել:

Պետք է կարևոր որոշում կայացնեմ: Շատերը ցանկանում են ինձ տեսնել Անգլիայում, բայց չէի ասի, թե ԱՊԼ-ն ինձ ամենաշատն է գրավում: Ինձ շատ է դուր գալիս Իսպանիայի առաջնությունը: Փարիզը նույնպես ձգում է ինձ. ֆրանսերենն իմ հիմնական լեզուն է»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել «Goal.com»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում