Կլոպ. «Չելսիի» հետ ոչ-ոքին լավ արդյունք է

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծիք է հայտնել Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Չելսիի» հետ կայացած հանդիպման (1:1) մասին:

«Ես խաղից առաջ ասում էի, որ մեր խոստումնալից, հզոր ակումբին հարիր չէ կորցնել ինքնատիրապետումը, և դա մարդկանց դուր չեկավ: Նույնիսկ երբ պարտվում ես, ամեն ինչ այդքան վատ չէ: Մեր թիմը հիանալի է մոտենում գործին, այնպես որ` եկեք բոլոր ուժերը ներդնենք և տեսնենք, թե առաջնության ավարտից հետո որ դիրքում կլինենք:

«Չելսիի» հետ խաղում լավ արդյունքի հասանք, և պետք է շարունակենք պայքարել»,- գերմանացու խոսքերն է մեջբերում «BBC Sport»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում