Դավիդ Լուիսը գրավեց Պրեմիեր լիգան (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է «Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսին:

Բրազիլացին «Լիվերպուլի» հետ ԱՊԼ-ի 23-րդ տուրի խաղում տուգանային հեռահար հարվածով գրավել է Սիմոն Մինյոլեի դարպասը, ինչպես նաև հիանալի գործել պաշտպանությունում:

Մոմանին պատկերում է, թե ինչպես է նախորդ ամռանը «Չելսիի» վերադարձած Լուիսը ոչնչացնում բոլոր մրցակիցներին և լոնդոնցիներին օգնում հայտնվել Պրեմիեր լիգայի գագաթին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում