Արտյոմ Մանուկյանն արդյունավետության ռեկորդ է սահմանել

«Օմսկիե Յաստրեբիի» հարձակվող Արտյոմ Մանուկյանը Ռուսաստանի հոկեյի երիտասարդական լիգայի (МХЛ) արդյունավետության նոր ռեկորդ է սահմանել:

Հերթական տուրի «Լադայի» հետ խաղում (3:0) Մանուկյանը դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ։ Այսպիսով, 18-ամյա հոկեյիստը 50 խաղում վաստակել է 94 միավոր (38 գոլ+56 փոխանցում), ինչը լիգայի նոր ռեկորդն է:

Նախորդ լավագույն արդյունքը (92) պատկանում էր Դմիտրի Միխայլովին ու Ալեքսեյ Միտրոֆանովին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում