Իսպանիայի գավաթ․ «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթեց «Ատլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Բարսելոնան» հաղթեց «Ատլետիկոյին»․ Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց 1։2 հաշվով։

Կատալոնացիները բավականին արագ առաջ անցան հաշվի մեջ․ 7-րդ րոպեին աչքի ընկավ Լուիս Սուարեսը։ Խաղակեսի վերջնամասում գեղեցիկ հարվածով Միգել Անխել Մոյայի պաշտպանած դարպասը երկրորդ գնդակն ուղարկեց Լիոնել Մեսսին։

Երկրորդ կեսում Դիեգո Սիմեոնեի սաներին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը․ 59-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Անտուան Գրիզմանը։

Պատասխան հանդիպումը կայանալու է մեկ շաբաթից, «Կամպ Նոուում»։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել են «Սելտան» և «Ալավեսը», որոնց առաջին հանդիպումը կայանալու է փետրվարի 2-ին։

Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ, առաջին խաղ

«Ատլետիկո» – «Բարսելոնա»՝ 1։2
Գոլերը՝ Գրիզման 59՛ – Սուարես 7՛, Մեսսի 33՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում