«Սաբալանի գավաթ». Գաբուզյանը շարունակում է հետապնդել մրցաշարի առաջատարին

Իրանում շարունակվող «Սաբալանի գավաթ 2017» մրցաշարում երեկ տեղի ունեցան 7-րդ տուրի պարտիաները: Հովհաննես Գաբուզյանի մրցակիցն էր մրցաշարի առաջատար Ղայեմ Մաղամին: Երկարատև պայքարից հետո` խաղի 72-րդ քայլին, կողմերը հաշտություն կնքեցին:

Իրանում իր հաջող ելույթներն է շարունակում պատանի շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը, ով երեկ ոչ-ոքի խաղաց միջազգային վարպետ Բաչանա Մորչիաշվիլու հետ: Ղարիբյանն այժմ ունի 4.5 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Հրայր Սիմոնյանը, իսկ Սեդրակ Մաթևոսյանը վաստակել է 3.5 միավոր:

7 տուրից հետո աղյուսակը գլխավորում է 5.5 միավոր վաստակած Ղայեմ Մաղամին, Հովհաննես Գաբուզյանն ունի 5 միավոր և կիսում է 2-6-րդ հորիզոնականները: Այսօր կկայանան մրցաշարի 8-րդ և 9-րդ տուրերի պարտիաները: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում