Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահը նոր թիմ ունի

«Գանձասար-Կապանի» և Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Արսեն Պետրոսյանը հանդես կգա բելգիական «Գանշորեն» ակումբում:

25-ամյա ֆուտբոլիստը կես տարվա պայմանագիր է ստորագրել Բրյուսելը ներկայացնող թիմի հետ,- հայտնում է «Գանձասարի» մամուլի ծառայությունը: Մեկ տարի առաջ Պետրոսյանը խզել էր կապանցիների հետ պայմանագիրը և անձնական հարցերով մեկնել էր Բելգիա:

«Գանշորենը» հանդես է գալիս Բելգիայի 3-րդ դիվիզիոնում և ընթացիկ առաջնությունում 16 խաղում վաստակելով 17 միավոր՝ զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում