Հայտնի են «Բանանցի» երկրորդ հավաքի մրցակիցները

Հայտնի են դարձել «Բանանցի» մրցակիցները փետրվարի 11-ից 20-ն Անթալիայում կայանալիք ուսումնամարզական հավաքի ընթացքում,- հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Հայկական թիմի մրցակիցներն ու խաղացանկը.

  • Փետրվարի 12. «Բանանց» – «Կայսար» (Կիզիլորդա, Ղազախստան)
  • Փետրվարի 15. «Բանանց» – «Ալտին Ասիր» (Աշխաբադ, Թուրքմենստան)
  • Փետրվարի 16. «Բանանց» – «Սֆինտուլ Գեորգե» (Սուրուչենի, Մոլդովա)
  • Փետրվարի 19. «Բանանց» – «Սպարտակ» (Յուրմալա, Լատվիա)
  • Փետրվարի 20. «Բանանց» – «Ալ-Նաֆթբ» (Իրաք)

Ղազախական «Կայսարը» երկրի Բարձրագույն խմբի առաջնության ուղեգիր է նվաճել և 2017 թվականին հանդես կգա ուժեղագույն դիվիզիոնում: «Ալտին Ասիրը» Թուրքմենստանի վերջին երեք տարիների չեմպիոնն է: «Սֆինտուլ Գեորգեն» հանդես է գալիս Մոլդովայի A դիվիզիոնում (երկրորդ մակարդակ) և զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը: Յուրմալայի «Սպարտակը» նախորդ տարի նվաճել է Լատվիայի չեմպիոնի տիտղոսը, իսկ իրաքյան «Նաֆթ Ալ-Ջանուբը» 12-րդ տեղն է զբաղեցնում Իրաքի առաջնության 20 թիմերի պայքարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում