Մեկնարկել է ծանրամարտի Հայաստանի առաջնությունը

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում երեկ՝ փետրվարի 1-ին, մեկնարկել է ծանրամարտի 2017 թվականի տղամարդկանց և կանանց մեծահասակների ՀՀ առաջնությունը:

Առաջնության առաջին օրը ուժերն են չափել կանայք: Ըստ քաշային կարգերի հաղթողներ են դարձել՝

  • 48 կգ քաշային կարգ – Տանզելյա Գրիգորյան (երկամարտի արդյունքը՝ 85 կգ)
  • 53 կգ – Վալենտինա Մովսիսյան (երկամարտի արդյունքը՝ 116 կգ)
  • 58 կգ – Աննա Գովելյան (երկամարտի արդյունքը՝ 151 կգ)
  • 63 կգ – Իզաբելլա Յայլյան (երկամարտի արդյունքը՝ 192 կգ)
  • 69 կգ – Լիանա Գյուրջյան (երկամարտի արդյունքը՝ 166 կգ)
  • 75 կգ – Սոնա Պողոսյան (երկամարտի արդյունքը՝ 217 կգ)
  • 90 կգ – Տաթև Հակոբյան (երկամարտի արդյունքը՝ 213 կգ)
  • 90+ կգ – Արփինե Դալալյան (երկամարտի արդյունքը՝ 205 կգ):

Ծանրամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչն է Արտաշես Ներսիսյանը:

Այսօր մրցահարթակ են դուրս գալու տղամարդկանց 56 կգ և 62 կգ քաշային կարգում հանդես եկող ծանրորդները: 2017 թվականի ծանրամարտի ՀՀ առաջնությունը կավարտվի փետրվարի 5-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում