Ծանրամարտի 56 կգ և 62 կգ քաշային կարգերում Հայաստանի նոր չեմպիոնները

Օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում մեկնարկեց ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը: Առաջին մրցումային օրը հարթակ դուրս եկան 56 և 62 կգ քաշային ծանրորդները:

56 կգ քաշային կարգում մրցանակակիրներ դարձան՝

1. Լևոն Թորոսյան, 206 կգ (90+116)
2. Գոռ Գալստյան, 201կգ (90+111)
3. Սամվել Կարապետյան, 193կգ (84+109)

62 կգ քաշային կարգում մրցանակային եռյակը դասավորվեց հետևյալ կերպ

1. Դավիթ Գասպարյան, 252 կգ (117+135)
2. Գևորգ Բաղդասարյան, 235 կգ (105+130)
3. Արթուր Պողոսյան, 220 կգ (100+120)

Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ թեթև քաշային կարգում արդեն քանի տարի է սպասելիքները չեն արդարանում, բայց ուրախալի հանգամանքներ էլ կան։

«Ուրախալի է, որ մասնակիցները երիտասարդ են, նրանց հետ հույսեր ենք կապում Այժմ սերնդափոխություն է, որի ժամանակ պետք է ուշադիր լինել»,- ասաց մարզիչը։

Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ ըստ առաջնության արդյունքերի՝ կվերանայվի ազգային հավաքականի կազմը՝ Եվրոպայի առաջնության նախապատրաստման համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում