Որքա՞ն են հայկական ակումբները վաստակել ֆուտբոլիստների՝ Եվրո-2016-ին մասնակցելու համար

ՈւԵՖԱ-ն իր պաշտոնական կայքի միջոցով տեղեկացրել է, թե 2016 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ ու ընտրական փուլերին մասնակցելու համար որքան գումար է վճարել ֆուտբոլիստների ակումբներին:

Հաշվետվության մեջ ներկայացված են նաև հայկական ակումբները: Բարձրագույն խմբի ակումբներին ընդհանուր առմամբ վճարվել է 364 հազար 731 եվրո: Այդ ընդհանուր գումարից 236 հազարը բաժին է հասել Երևանի «Փյունիկին», որն ավանդաբար բոլորից շատ խաղացողներով է ներկայացված հավաքականում: «Փյունիկը» մոտ երկու անգամ ավելին է վաստակել, քան մնացած բոլոր վեց ակումբները միասին վերցրած: «Շիրակն» ընդհանրապես գումար չի ստացել:

Հայկական ակումբներին վճարված գումարները.

«Փյունիկ» – 236 003 եվրո
«Միկա» – 55 782
«Ալաշկերտ» – 34 327
«Ուլիս» – 21 454
«Արարատ» – 8 581
«Գանձասար-Կապան» – 4 290
«Բանանց» – 4 290

ՈՒԵՖԱ-ն ընդհանուր առմամբ ակումբներին վճարել է 150 միլիոն եվրո: Բոլորից շատ ստացել են «Յուվենտուսը» (մոտ 3,5 միլիոն) և «Տոտենհեմը» (3 միլիոն):

Ամբողջական ցուցակը կարող եք տեսնել այստեղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում