Տուրեն՝ ԱՊԼ-ում երբեք 11-մետրանոցից չվրիպածների նոր ռեկորդակիր

Անգլիայի առաջնության 23-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն գրավել է «Վեսթ Հեմի» դարպասը: Տուրեն 11-մետրանոց հարվածով խփել է իր թիմի 4-րդ գնդակը (4:0).

33-ամյա ֆուտբոլիստն ԱՊԼ-ում իրացրեց 11-մետրանոցից իր 11-րդ հարվածը,- հայտնում է «Opta»-ն:

Պրեմիեր լիգայի պատմության ընթացքում երբեք 11-մետրանոցից չվիրպած խաղացողների մեջ դա լավագույն արդյունքն է: Տուրեն ընթացիկ մրցաշրջանում երրորդ անգամ այդ նշակետից գոլ խփեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում