Արթուր Յուսպաշյանը տեղափոխվել է «Գանձասար-Կապան»

Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Յուսպաշյանը համալրել է «Գանձասար-Կապանի» շարքերը։ 27-ամյա ֆուտբոլիստը կապանցիների հետ մեկ տարվա պայմանագիր է ստորագրել,- հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Յուսպաշյանի վերջին ակումբը եղել է Կիպրոսի Բարձրագույն խմբի առաջնությունը ներկայացնող «Անագենիս» թիմը, որի կազմում նա 10 հանդիպում է անցկացրել։ Կիսապաշտպանը «Փյունիկի» դպրոցի սան է, որի առաջին թիմի կազմում անցկացրել է 10 մրցաշրջան, մասնակցել է Բարձրագույն խմբի առաջնության 214 խաղի և դարձել 7 գոլի հեղինակ։

Ազգային հավաքականի մարզաշապիկով Յուսպաշյանը խաղադաշտ է դուրս եկել 11 անգամ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում