«Սաբալանի գավաթ»․ Հովհաննես Գաբուզյանը` կայծակնային մրցաշարի հաղթող

Իրանում ընթացող Սաբալանի գավաթի խաղարկության շրջանակում կայացավ կայծականային շախմատի մրցաշար, որին մասնակցեց 93 շախմատիստ, այդ թվում` 5 գրոսմայստեր, 1 կանանց գրոսմայստեր, 6 միջազգային և 2 ՖԻԴԵ-ի վարպետ:

Հայաստանի նորընծա չեմպիոն գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը 9 հնարավորից վաստակեց 8 միավոր և դարձավ մրցաշարի հաղթող: Ղայեմ Մաղամին 7.5 միավորով գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Մասուդ Մոսադեգպուրը եզրափակեց լավագույն եռյակը: Կայծակնային մրցաշարի եզրափակիչ աղյուսակը ներկայացված է այստեղ։

Դասական շախմատի կանոններով անցկացվող մրցաշարում տեղի ունեցան 9-րդ տուրի պարտիաները: Հովհաննես Գաբուզյանը, Հրայր Սիմոնյանն ու Սեդրակ Մաթևոսյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ Մամիկոն Ղարիբյանը պարտություն կրեց:

9-րդ տուրից հետո Ղայեմ Մաղամին և Օմիդի Օրյան վաստակել են 7-ական միավոր և գլխավորում են աղյուսակը: Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 6 միավոր և կիսում է 3-րդ հորիզոնականը: Հրայր Սիմոնյանն ունի 5․5 միավոր, Մամիկոն Ղարիբյանը` 5, իսկ Սեդրակ Մաթևոսյանը՝ 4.5։

Հետևեք մեզ նաև Telegram-ում