Հիկարու Նակամուրան՝ «Ջիբրալթար Մասթերս» մրցաշարի հաղթող

«Ջիբրալթար Մասթերս» շախմատային մրցաշարն ավարտվել է Հիկարու Նակամուրայի հաղթանակով։

Մրցաշարի 10 տուրից հետո Դավիթ Անտոն Գուիջարոն, Յույ Յանյին և Հիկարու Նակամուրան վաստակել են 8-ական միավոր, և հաղթողին որոշելու համար նշանակվել է թայ-բրեյք: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Դավիթ Անտոն Գուիջարոն միանգամից հայտնվեց եզրափակչում, իսկ Յույ Յանյին և Հիկարու Նակամուրան մրցեցին կիսաեզրափակչում, որտեղ ուժեղ գտնվեց Նակամուրան: Այնուհետև Ամերիկայի Միացյալ Նահագները ներկայացնող Նակամուրան հաղթանակ տոնեց Դավիթ Անտոն Գուիջարոյի նկատմամբ։ Այսպիսով, Հիկարու Նակամուրան երրորդ տարին անընդմեջ հռչակվեց «Ջիբրալթար Մասթերս» մրցաշարի չեմպիոն:

Նշենք նաև, որ կանանց մրցաշարում լավագույն արդյունքը գրանցեց չինուհի Ցզյու Վենցզյունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում