Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Հարությունյանը կմասնակցեն «Պորտուգալիա օփեն»-ին

Պորտուգալիայի շախմատի ֆեդերացիան այս տարի նշում է հիմնադրման 90-ամյակը: Այդ կապակցությամբ երկրի մայրաքաղաք Լիսաբոնում կանցկացվի «Պորտուգալիա օփեն» խոշոր միջազգային մրցաշար:

Փետրվարի 4-ին մեկնարկող «Պորտուգալիա օփեն»-ին կմասնակցի 34 երկրի 173 շախմատիստ, այդ թվում` 19 գրոսմայստեր, 12 միջազգային վարպետ և 15 ՖԻԴԵ-ի վարպետ: 9 տուրից բաղկացած մրցաշարը կավարտվի փետրվարի 10-ին:

Հայաստանի շախմատային ֆեդերացիայից տեղեկանում ենք, որ «Պորտուգալիա օփեն»-ին մասնակցելու համար Լիսաբոն են մեկնել գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն ու միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը։ Մրցաշարին կմասնակցի նաև Ֆրանսիան ներկայացնող գրոսմայստեր Տիգրան Ղարամյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում