Հայ բասկետբոլիստների վերջին խաղերի արդյունքները

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացնում է հավաքականի ներկայացուցիչների հերթական հանդիպումների արդյունքները։

NCAA-ի հերթական տուրում «Սուֆֆոլկը» 86։62 հաշվով առավելության հասավ «Ռիվիերի» նկատմամբ: Մայք Հակոբյանը («Սուֆֆոլկ») խաղադաշտում անցկացրեց 30 րոպե, վաստակեց 36 միավոր:

«Վինտվորտ» ակումբը, որտեղ հանդես է գալիս Մեթ Վարդանյանը, 71։47 հաշվով հաղթեց «Իստերն Նազարինին»: Մեթ Վարդանյանը խաղադաշտում անցկացրեց 22 րոպե և վաստակեց 6 միավոր:

«Ջոնսոն Ուելսը», որտեղ հադես է գալիս Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը, 63։87 հաշվով պարտվեց «Ալբերտուս Մագնուսին»: Մեթյու Մադոյանը խաղադաշտում անցկացրեց 20 րոպե և վաստակեց 2 միավոր:

Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեստ» ակումբը 66։53 հաշվով առավելության հասավ «Բելոիտ» ակումբի նկատմամբ: Արամ Արսլանյանը խաղադաշտում անկացրեց 15 րոպե և վաստակեց 6 միավոր:

Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Արտյոմ Տավակալյանի «Հորնեթս Դելևրը» 82։65 հաշվով առավելության հասավ «Նորթ Կարոլինայի» նկատմամբ: Տավակալյանը խաղադաշտում անցկացրեց 15 րոպե և վաստակեց 9 միավոր:

Թուրքիայի առաջնության 14-րդ տուրում, Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Բրայանթ Դանսթոնի «Անադոլու Էֆեսը» 106։67 հաշվով առավելության հասավ «Իստանբուլ ԲԲ»-ի նկատմամբ: Բրայանթ Դանսթոնը խաղադաշտում անցկացրեց 18 րոպե և վաստակեց 6 միավոր: 16-րդ տուրից հետո «Անադոլու Էֆեսը» գտնվում է 2-րդ հորիզոնականում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում