ՉԼ․ Մադրիդն ու Բաքուն 2019 թվականի եզրափակիչն ընդունելու հայտ են ներկայացրել

2019 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա կա՛մ Մադրիդում, կա՛մ Բաքվում։ 

«Associated Press»-ը հաղորդում է, որ Իսպանիայի և Ադրբեջանի մայրաքաղաքները եվրոպական ակումբային ամենախոշոր մրցաշարի վճռորոշ հանդիպումն անցկացնելու հայտ են ներկայացրել։

Բաքվում համոզված են, որ հանդիպման անցկացման համար իդեալական տարբերակ է «Օլիմպիական ստադիոնը», որն ընդունելու է նաև 2020 թվականի Եվրոպայի առաջնության հանդիպումներ։ Մադրիդը ներկայացրել է «Ատլետիկոյի» «Մետրոպոլիտանո» մարզադաշտի թեկնածությունը։ «Ատլետիկոյի» նոր մարզադաշտը շահագործման կհանձվի այս տարվա ընթացքում։

Նշենք, որ ավելի վաղ Մադրիդը 2018 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչն ընդունելու հայտ էր ներկայացրել, սակայն ՈւԵՖԱ-ն նախապատվությունը տվել է Կիևին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում