Ծանրամարտ․ Հայտնի են 69 կգ և 77 կգ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոնները

Շարունակվում է ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը։ Մրցումային երկրորդ օրը հարթակ դուրս եկան 69 կգ և 77 կգ քաշային կարգի ծանրորդները։

69 կգ քաշային կարգ

1․ Վանիկ Ավետիսյան, 291 կգ (126+165)
2. Ռոստամ Կարապետյան, 289 կգ (130+159)
3. Ազատ Հակոբյան, 280 կգ (130+150)

77 կգ քաշային կարգ

1․ Ժորժ Եղիկյան, 302 կգ (137+165)
2․ Մարատ Դարինյան, 299 կգ (130+169)
3․ Ռազմիկ Օլթեցյան, 298 կգ (131+167)

Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը, խոսելով օրվա արդյուքների մասին, ասաց, որ ինչքան բարձրանում են քաշային կարգերը այնքան արդյունքերն ավելի են գոհացնում իրեն․

«Ինքներդ տեսաք, որ բարձր քաշային կարգերում արդյուքներն ավելի լավ են, քան թեթևում։ Հայաստանի հավաքականի կազմը հիմնականում համալրվում է ավելի բարձր քաշային կարգի մարզիկներով։ Դա ցույց տվեց նաև Օլիմպիական խաղերը»։

Փաշիկ Ալավերդյանը բարձր գնահատեց 77 կգ քաշային կարգում Ժորժ Եղիակյանի ելույթը․

«Նա լավ մասնակցություն ունեցավ, օգտագործեց բոլոր մոտեցումները և դարձավ չեմպիոն, ինչը չեմ կարող ասել Վանիկ Ավետիսյանի մասին։ Ինչպե՞ս կարող եմ գոհ լինել նրա արդյունքից»,- խոսքը եզրափակեց մարզիչը։

Հավելենք, որ մրցումային առաջին օրվա արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում