WTA. Ամսվա լավագույն թենիսիստուհին և հարվածը (տեսանյութ)

Պրոֆեսիոնալ թենիսիստուհի ասոցիացիան (WTA) ամփոփել է նախորդ ամիսը։

Հունվար ամսվա լավագույն թենիսիստուհի է ճանաչվել ամերիկուհի Սերենա Ուիլյամսը, ով հաղթեց Ավստրալիայի Բաց առաջնությունում և վերադարձավ վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնական։ Ամսվա լավագույն թենիսիստուհու կոչմանը հավակնում էին նաև Սերենայի քույրը՝ Վինուսը, Կառոլինա Պլիշկովան և Յոհանա Կոնտան։

Նախորդ ամսվա լավագույն հարվածի հեղինակը Լեհաստանի ներկայացուցիչ Ագնեշկա Ռադվանսկան է։ Լավագույնն է ճանաչվել Ռադվանսկայի՝ Սիդնեյի մրցաշարում Կրիստինա Մակհեյի դեմ խաղում կատարած հարվածը։ Կոչմանը հավակնում էին նաև գերմանուհի Յուլիա Գյորգեսը (Օկլենդի մրցաշար), ֆրանսուհի Ալիզա Կորնեն (Բրիսբեն), չեխ Կառոլինա Պլիշկովան (Բրիսբեն) և Ղազախստանի ներկայացուցիչ Յուլիա Պուտենցովան (Բրիսբեն)։

«Ամսվա առաջընթաց» մրցանակը ստացել է ամերիկուհի Կոկո Վանդևեգեն։ Այս մրցանակին հավակնում էին նաև Լորեն Դևիսը, Էլիսա Մերտենսը և Կատերջինա Սինյակովան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում