Չեմպիոնների լիգա․ փոփոխություններ թիմերի հայտացուցակներում

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի մասնակիցները, ձմեռային տրանսֆերային պատուհանով պայմանավորված, մինչև փետրվարի 1-ը իրավունք ունեին փոփոխություններ կատարելու իրենց հայտացուցակներում` ընդգրկելով նոր ֆուտբոլիստների և դուրս հանելով հիմնականում այլ ակումբներ տեղափոխվածներին։

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, թե որ թիմերի հայտացուցակներում են փոփոխություններ կատարվել։

«Արսենալ»

Հայտացուցակում ընդգրկվել են՝ Ռայան Հանդարտ*, Պեր Մերտեսակեր, Ռեյս Նելսոն, Դենի Ուելբեք։

Հայտացուցակից դուրս են մնացել՝ Չուբա Էկպոմ, Կրիստիան Բելիկ, Մարկ Բոլա, Արոն Էյոմա, Կեյլեն Հինդս, Կարլ Ջենիկսոն, Ստեֆի Մավիդիդի, Թայլեր Ռոբինսոն, Գեդիոն Զելալեմ։

«Ատլետիկոն» փոփոխություններ չի կատարել։

«Բավարիա»

Հայտացուցակում ընդգրկվել է՝ Կրիստիան Ֆրյուհտլ*։
Հայտացուցակից դուրս են մնացել՝ Հելգեր Բադշտուբեր, Ջուլիան Գրին։

«Բայեր»

Հայտացուցակում ընդգրկվել է՝ Լեոն Բեյլի։
Հայտացուցակից դուրս է մնացել՝ Ռոբի Կրուզ։

«Բարսելոնան» փոփոխություններ չի կատարել։

«Բենֆիկա»

Հայտացուցակում ընդգրկվել են՝ Ֆիլիպե Աուգուշտու, Անդրիա Ժիվկովիչ։
Հայտացուցակից դուրս են մնացել՝ Կարվալյու, Գիլյերմո Սելիս, Կոշտա, Ալեքս Գրիմալդո, Գոնսալու Գեդեշ։

«Բորուսսիա Դորտմունդ»
Հայտացուցակում ընդգրկվել է՝ Միկել Մերինո։
Հայտացուցակից դուրս է մնացել՝ Ադրիան Ռամոս։

«Լեսթեր»
Հայտացուցակում ընդգրկվել են՝ Յոան Բենալուան, Ուիլֆրեդ Նդիդի, Մոլա Վագե։
Հայտացուցակից դուրս են մնացել՝ Լուիս Էրնանդես, Բարտոշ Կապուստկա, Ջեֆրի Շլուպ, Մարչին Վասիլևսկի։

«Մանչեսթեր Սիթի»
Հայտացուցակում ընդգրկվել են՝ Կելեչի Իխեանաչո **, Գաբրիել Ժեզուշ, Յայա Տուրե։
Հայտացուցակից դուրս են մնացել՝ Խոսե Տասենտե, Իլկայ Գյունդողան, Ջեյմս Հորսֆիլդ, Պաբլո Մաֆեո, Բիլի Օ՛Բրայան։

«Մոնակո»
Հայտացուցակում ընդգրկվել են՝ Ֆրանկո Անտոնուչի, Դիլան Բոլյո, Ժորժ։
Հայտացուցակից դուրս են մնացել՝ Մեհդի Բենեդեն, Կորենտեն Ժան, Ադամա Տրաորե։

«Նապոլի»
Հայտացուցակում ընդգրկվել է՝ Լեոնարդո Պավոլետի։
Հայտացուցակից դուրս են մնացել՝ Մանոլո Գաբյադինի, Ռոբերտո Ինսինյե։

«Պարի Սեն Ժերմեն»
Հայտացուցակում ընդգրկվել են՝ Յուլիան Դրաքսլեր, Ջովանի Լո Սելսո։
Հայտացուցակից դուրս են մնացել՝ Ժոնաթան Իկոնե, Խեսե, Արվեն Օնջենդա։

«Պորտու»
Հայտացուցակում ընդգրկվել են՝ Դիեգու Դալոտ, Կելվին, Ֆրանսիշկու Ռամուշ*, Տիկինյո։
Հայտացուցակից դուրս են մնացել՝ Էվանդերո, Ադրիեն Լոպես, Լուիշ Մատա, Օլիվեյրա, Ռիբերյու, Սիլվեստրե Վարելա։

«Ռեալ»
Հայտացուցակում ընդգրկվել են՝ Աբներ, Աշրաֆ Հակիմի*։
Հայտացուցակից դուրս են մնացել՝ Մարտին Էդեգոր, Բորխա Սանչես։

«Սևիլյա»
Հայտացուցակում ընդգրկվել են՝ Ստևան Յովետիչ, Կլեման Լանգլե, Դավիդ Սորիա։
Հայտացուցակից դուրս են մնացել՝ Խիրոսի Կիետակե, Տիմոտե Կոլոդզեյչակ, Սալվատորե Սիրիգու։

«Յուվենտուս»
Հայտացուցակում ընդգրկվել են՝ Ստեֆան Լիխտշտայներ, Թոմաս Ռինկոն։
Հայտացուցակից դուրս են մնացել՝ Պատրիս Էվրա, Էրնանես։

* – նշված են այն ֆուտբոլիստները, ովքեր ընդգրկվել են B հայտացուցակում։
** – նշված են այն ֆուտբոլիստները, ովքեր A հայտացուցակից տեղափոխվել են B։

Հետևեք մեզ նաև Telegram-ում