Վանիկ Ավետիսյան․ Արդյունքն ինձ չի բավարարում

Արդեն տեղեկացրել ենք, որ ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի առաջնության 69 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Վանիկ Ավետիսյանը։ Նորընծա չեմպիոնը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մինչ առաջնությունը մարզվել է ընդամենը 15 օր։

«Դժվար էր այսքան քիչ ժամանակում մարզավիճակ ձեռք բերել ու պայքարել այն տղաների հետ, ովքեր 6 ամիս մարզադահլիճից դուրս չէին գալիս ու մարզվում էին։ Շեշտեմ, որ արդյունքը ինձ չի բավարարում, բայց կարևորն այն է, որ այս պահին խանգարող վնասվածք չունեմ։ Մարզչի գլխավորությամբ կորոշենք հետագա անելիքները»,- ասաց Ավետիսյանը, ով գրանցել է 291 կգ (126+165) արդյունք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում