«Դիժոնի» դեմ ՊՍԺ-ն կխաղա առանց 6 առանցքային ֆուտբոլիստի

Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրի «Դիժոնի» հետ խաղից առաջ «Պարի Սեն Ժերմենը» լուրջ կադրային խնդիրներ ունի: AFP-ն տեղեկացնում է, որ փարիզցիների հույսեր չեն կարող կապել 6 ֆուտբոլիստի հետ:

Տարբեր պատճառներով հանդիպմանը չեն կարողանա մասնակցել Անխել դի Մարիան, Տոմա Մենյեն, Խավյեր Պաստորեն, Կևին Տրապը, Գժեգոժ Կրիխովյակը և Մարկո Վերատին:

22 տուրերից հետո ՊՍԺ-ն ընթանում է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում և առաջատար «Նիցային» ու «Մոնակոյին» զիջում է 3 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում