Հայտնի է` «Բոլոր Աստղերի» խաղում «Արևելքի» գլխավոր մարզիչը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական խաղային օրը «Տորոնտոն» պարտվեց «Օրլանդոյին» (94:102) և նահանջեց Արևելյան կոնֆերենցիայի երրորդ հորիզոնական: Երկրորդ տեղ բարձրացավ «Բոսթոնը», որի շնորհիվ թիմի գլխավոր մարզիչ Բրեդ Ստիվենսը կդառնա «Բոլոր աստղերի» խաղում «Արևելքի» թիմի մարզիչը:

NBA-ի օրենքներով «Բոլոր Աստղերի» խաղում թիմերը գլխավորում են տվյալ կոնֆերենցիայի առաջատարների մարզիչները, սակայն «Կլիվլենդի» ղեկին կանգնած Տայրոն Լյուն արդեն այդ պաշտոնը զբաղեցրել է նախորդ տարվա մրցավեճում և չի կարող դա անել երկրորդ անգամ անընդմեջ:

«Տորոնտոն» մրցաշրջանի մեծ մասը զբաղեցնում էր երկրորդ տեղը, սակայն վերջին 10 խաղում 8 պարտություն կրելու պատճառով «Բոսթոնը» շրջանցեց նրան:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Արևմուտքի» մարզիչն է լինելու «Գոլդեն Սթեյթը» գլխավորող Սթիվ Քերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում