«Բանանցը» պարտվեց ընկերական խաղում (տեսագրություն)

Կայացել է Ռուսաստանում ուսումնամարզական հավաք անցկացնող «Բանանցի» երկրորդ ընկերական հանդիպումը: Արթուր Ոսկանյանի թիմը մրցել է «Տամբովի» հետ և1:3 հաշվով պարտություն կրել: Երևանցիների կազմում միակ գնդակը խփել է Աղավարդ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 29-ին «Բանանցը» նույն հաշվով զիջել էր Նովորոսիսկի «Չերնոմորեցիին»:

Երևանյան ակումբի մամուլի ծառայությունն ուղիղ եթերում հեռարձակել է թիմի խաղը: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում