«Չելսին» շանս չտվեց «Արսենալին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 24-րդ տուրի կենտրոնական խաղը լոնդոնյան դերբին` «Չելսի»-«Արսենալ» հանդիպումն էր: Անտոնիո Կոնտեի թիմը լիովին գերազանցեց մրցակցին և 3:1 հաշվով հաղթանակ տարավ:

Հաշիվը բացվել է կասկածելի պայմաններում: Մարկոս Ալոնսոն մոտ տարածությունից գլխով գնդակը դարպասն ուղարկելուց մեկ ակնթարթ առաջ արմունկով հարվածել է Էկտոր Բելյերինի դեմքին: Իսպանացու վնասվածքն այնքան լուրջ է եղել, որ նա փոխարինվել է, սակայն մրցավարը, միևնույն է, գոլն արձանագրվել է։

Երկրորդ կեսի սկզբում Էդեն Ազարը հրաշք գոլի հեղինակ է դարձել, երբ գնդակով առաջ ընթանալով՝ շրջանցել է 4 ֆուտբոլիստների և գրավել դարպասը: Խաղավերջում «զինագործների» անհաջող խաղն անդրադարձել է նաև թիմի բազմափորձ դարպասապահ Պետր Չեխի վրա, ով սարսափելի սխալ է թույլ տվել և Սեսկ Ֆաբրեգասն անարգել գրավել է անպաշտպան դարպասը:

Մրցավարի կողմից ավելացված ժամանակում փոխարինման մտած Օլիվյե Ժիրուն գլխի հարվածով կրճատել է հաշվի տարբերությունը:

Այդ հաղթանակի շնորհիվ «Չելսին» վաստակել է 59 միավոր և ավելի ամրապնդել առաջատարի իր դիրքերը: «Արսենալը» 47 միավորով առայժմ երրորդ տեղում է, սակայն մոտակա մրցակիցները կարող են այս տուրի արդյունքում շրջանցել նրան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում