«Բավարիան» միավորներ կորցրեց «Շալկեի» հետ խաղում (տեսանյութ)
04/02/2017 20:24
Նմանատիպ
Բունդեսլիգայի 19-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Բավարիան» հյուրընկալեց «Շալկե 04»-ին և չկարողացավ հաղթանակի հասնել․ հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։
9-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին Արտուրո Վիդալի փոխանցումից հետո առաջ մղեց մյունխենցիներին, սակայն ընդամենը 4 րոպե անց Նալդոն դիպուկ հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը։
Այս ոչ-ոքիից հետո «Բավարիան» 46 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը և երկրորդ տեղում գտնվող «Լեյպցիգին», որը տուրի շրջանակում իր խաղը դեռ չի անցկացրել, գերազանցում է 4 միավորով։ «Շալկեն» 22 միավորով 11-րդ տեղում է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում