«Լիվերպուլի» անհաջողությունների շարքը շարունակվում է (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայում արդեն 5-րդ խաղն անընդմեջ «Լիվերպուլը» չի կարողանում հաղթանակ տոնել (3 ոչ-ոքի, 2 պարտություն)։

24-րդ տուրում Յուրգեն Կլոպի թիմը հյուրընկալվեց հետնապահներից «Հալ Սիթիին» և 0։2 հաշվով պարտություն կրեց։ «Քինգսթոն Քոմունիքեյշնում» կայացած հանդիպման առաջին կեսում «կարմիրներն» ունեին տարածքային առավելության, ավելի շատ էին հարվածում, սակայն նրանց գոլ խփել չհաջողվեց, իսկ ահա Ալֆրեդ Ն՛Դայեն խաղակեսի վերջնամասում առաջ մղեց դաշտի տերերին։ Երկրորդ կեսում «Լիվերպուլն» իրավիճակը շտկելու փոխարեն երկրորդ գոլը բաց թողեց․ 84-րդ րոպեին աչքի ընկավ Բայե Ումար Նիասը։

Այս հաղթանակից հետո «Հալ Սիթին» ունի 20 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը, իսկ «Լիվերպուլը» մնաց 46 միավորով դեռևս 4-րդ տեղում։

Անգլիայի Պրեմիեր լիգա, 24-րդ տուր

«Հալ Սիթի» – «Լիվերպուլ»՝ 2։0
Գոլերը՝ Ն՛Դայե 44՛, Նիաս 87՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում