Վենգեր․ Բելյերինը չի տեսել գոլը և տեղյակ չի հաշվից (տեսանյութ)

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի՝ «Չելսիի» հետ խաղում (1:3) պաշտպան Էկտոր Բելյերինի ստացած վնասվածքի մասին։

Առաջին գոլի դրվագում Բելյերինը դեմքին հարված ստացավ Մարկոս Ալոնսոյից։ Գլխավոր մրցավար Մարտին Ատկինոսը չարձանագրեց կանոնների խախտում, հաշվեց գոլն, իսկ Բելյերինը փոխարինվեց։

-Մենք միանգամից որոշեցինք փոխարինել Էկտորին, քանի որ գլխի վնասվածք էր։ Կարծում եմ՝ այս խաղից կարելի է հետևություն անել, որ մրցավարներն ավելի վտանգավոր են համարում ոտքով հարվածները, քան արմունկով։ Ես նման բան այլ խաղերում էլ եմ նկատել։ Այսպես չի կարելի, գլխին ուղղված հարվածներն առավել վտանգավոր են։

Բելյերինը կորցրե՞լ է գիտակցությունը։ Այո։ Նա չի տեսել գոլը և տեղյակ չի, թե ինչ հաշիվ է արձանագրվել,- Վենգերի խոսքը փոխանցում է «զինագործների» մամուլի ծառայությունը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում