Տորրեսի դուբլը հաղթանակ պարգևեց «Ատլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Ատլետիկոն» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Լեգանեսին»։

Հանդիպման 15-րդ րոպեին Յագո Էրրերինի դարպասին նշանակվեց 11-մետրանոց հարված։ Նշակետին մոտեցած Անտուան Գրիզմանը չկարողացավ դիպուկ հարվածել, սակայն հետ մղված գնդակին արագ արձանագանքեց և հաշիվը բացեց Ֆերնանդո Տորրեսը։ Էլ Նինյոն ևս մեկ գոլ խփեց երկրորդ կեսում՝ 51-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Ատլետիկոն» ունի 39 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակը, իսկ «Լեգանեսը» մնաց 17-րդ տեղում (18 միավոր)։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Ատլետիկո» – «Լեգանես»՝ 2։0
Գոլերը՝ Տորրես 15՛, 51՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում