Օբամեյանգի գոլը հաղթական էր «Բորուսսիա»-«Լեյպցիգ» խաղում (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 19-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Լեյպցիգին»։ Հանդիպման միակ գոլն արձանագրվեց 35-րդ րոպեին․ Ուսման Դեմբելեի հիանալի անցումից հետո աչքի ընկավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը։

Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» ունի 34 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ «Լեյպցիգը» մնաց 42 միավորով երկրորդ տեղում։ Առաջատար «Բավարիան», որն այսօր ոչ-ոքի է խաղացել, ունի 46 միավոր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում