«Պարի Սեն Ժերմենը» հավասարվեց «Նիցային» (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 23-րդ տուրում գործող չեմպիոն «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալվեց «Դիժոնին» և 3։1 հաշվով հաղթանակ տոնեց։ Դաշտի տերերի կազմում աչքի ընկավ Ժուլիո Տավարեշը, իսկ փարիզյան թիմի գոլերը խփեցին Լուկաս Մոուրան, Տյագո Սիլվան և Էդինսոն Կավանին։

Այս հաղթանակից հետո «Պարի Սեն Ժերմենն»  ունի 49 միավոր և «Նիցայի» հետ կիսում է 2-3-րդ հորիզոնականները՝ առաջատար «Մոնակոյին» զիջելով 3 միավորով։ «Դիժոնը» 24 միավորով 16-րդ տեղում է։

Ֆրանսիայի առաջնություն, 23-րդ տուր

«Դիժ ոն» – «Պարի Սեն Ժերմեն»՝ 1։3
Գոլերը՝ Տավարեշ 31՛ – Մոուրա 29՛, Սիլվա 81՛, Կավանի 84՛    

Հետևեք մեզ նաև Telegram-ում