«Էյբարը» խոշոր հաշվով հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրում «Վալենսիան» սեփական հարկի տակ 0։4 հաշվով զիջեց «Էյբարին»։ Հյուրերի կազմում դուբլ ձևակերպեց Սերխի Էնրիչը, մեկական անգամ աչքի ընկան Ադրիան Գոնսալեսը, Դանի Գարսիան։

Այս հաղթանակից հետո «Էյբարն» ունի 32 միավոր և բարձրացել է 7-րդ հորիզոնական, իսկ «Վալենսիան» մնաց 19 միավորով՝ 16-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Վալենսիա» – «Էյբար»՝ 0։4
Գոլերը՝ Էնրիչ 28՛, 77՛, Գոնսալես 45՛/11-մետրանոց, Գարսիա 57՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում